Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում

10:55   9 մայիսի, 2024

Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով  լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։

IMG_4609.jpeg (147 KB)

43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է,  եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:

IMG_4610.jpeg (130 KB)

Ռեալիթի աստղը Ջոն Գալիանոյի Maison Margiela արծաթագույն անսամբլով մեծ աղմուկ էր բարձրացրել Met Gala-ի կարմիր գորգին՝ ցուցադրելով իր աներեւակայելի բարակ իրանը:

IMG_4611.jpeg (190 KB)

Այդ հանդերձանքն անհանգստություն էր առաջացրել սոցցանցերի օգտատերերի մոտ, ովքեր կարծում էին, որ Քիմը կարող էր «վնասել իր ներքին օրգանները» չափազանց նեղ կորսետի պատճառով:



© NEWS.am STYLE