15:26 9 մայիսի, 2024Հունիսի 14-ից 16-ը Նյու Յորքում տեղի կունենա Ռոբերտ Դե Նիրոյի առաջին փառատոնը։ Փառատոնը հատուկ ցուցադրությունների, պանելների ու ցուցահանդեսների միջոցով հարգանքի տուրք է մատուցելու 80-ամյա կինոլեգենդին։
Tribeca կինոփառատոնին, որը կանցկացվի հունիսի 5-ից 16-ը, կմասնակցեն Մարտին Սկորսեզեն, Քվենտին Տարանտինոն, Քրիստոֆեր Ուոքենը, Վուպի Գոլդբերգը, Ջոն Տուրտուրոն, Դեյվիդ Օ. Ռասելը, Նասը եւ այլք:
«Ես չեմ կարող մտածել Ռոբերտ Դե Նիրոյի՝ վերջին 35 տարիների իմ սիրելի ընկերոջ եւ գործընկերոջ ծննդյան 80-ամյակը նշելու ավելի լավ միջոց, քան մեծ տոնակատարությունը»,-ասել է Tribeca կինոփառատոնի գործադիր տնօրեն Ջեյն Ռոզենթալը:
«Սկսած լեգենդների հետ զրույցներից, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն, Քվենտին Տարանտինոն եւ Դեյվիդ Օ. Ռասելը, մինչեւ երկրպագուների հետ ունեցած փորձառությունները, սա, իսկապես, պատմական շաբաթ է լինելու, քանի որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեծ տաղանդին»,-շարունակել է Ռոզենթալը:
Բիլլի Քրիսթալը, ով կրկնակի օսկարակրի հետ նկարահանվել է 1999 թվականին «Ուսումնասիրիր սա» ֆիլմում, իր գործընկերոջը անվանել է «դերասանական արվեստի խորհրդանիշ»: «Նա իմ ամենամոտ ընկերներից մեկն է, եւ նրա հետ աշխատելը իմ կարիերայի ամենամեծ փորձառություններից էր: Ես ոգեւորված եմ նրան եւ նրա ֆանտաստիկ կարիերան այս հունիսին նշելու համար»: