17:38 9 մայիսի, 2024Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երեւանում։
Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու եւ հանդիսատեսին դրանք բացահայտելու ունակությամբ: Արվեստագետը կիսում է իր խորը մտքերը աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում են նրա հեռուստատեսային և ռադիոհաղորդումները, կարդում նրա գրքերը:
Արեւմուտքում Միխայիլ Կազինիկին անվանում են «Մշակույթի առաքյալ»։
Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձրև» եւ այլ ռադիոկայանների հաղորդավար։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ողջ աշխարհով։ Նրա ստեղծագործության հիմնական խնդիրն է՝ «Արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների եւ ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական կարողությունները, որոնք ծնել են Բախին եւ Շեքսպիրին, Մոցարտին եւ մեզանից յուրաքանչյուրին»։ «Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին»՝ մաեստրոյի գլխավոր կարգախոսն է։
Մայիսի 25-ին Միխայիլ Կազինիկը հրավիրում է ձեզ «Երաժշտության հրաշալի արկածները» հատուկ համերգին, որը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ծրագրում կներկայացվեն 17-19-րդ դարերի երաժշտության անհավանական գլուխգործոցներ՝ Բախ, Մոցարտ, Շուբերտ, Վիենավսկի, Շոպեն և այլն։ Համերգներին մասնակցում են Բորիս Կազինիկը– ջութակ (Շվեդիա), Նարինե Ենգիբարյանը– դաշնամուր (Հայաստան)։