15:38 10 մայիսի, 2024Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած իրենց որդու՝ Թաթումի ծննդից հետո ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել։
«Ես Տրիստանին ստիպեցի երեք ԴՆԹ թեստ հանձնել: Նա այնքան վիրավորված էր»,-ասել է Քարդաշյանը SHE MD փոդքասթի մի դրվագում:
Նա բացատրել է, որ խնդրել է անցնել թեստերը, քանի որ կարծում էր, որ Թաթումը «նման չէր» ոչ իրեն, ոչ էլ Թոմփսոնին:
39-ամյա Քարդաշյանը կատակել է, որ նա, նույնիսկ, հարցրել է իր եղբորը՝ Ռոբ Քարդաշյանին, թե արդյոք նա «երբեւէ սերմնահեղուկ չի՞ հանձնել», քանի որ կարծում է, որ Թաթումը նման է նրան:
«Մեր ընտանիքում դա ինձ չէր զարմացնի, բայց նաեւ շատ տհաճ կլիներ»,-ծիծաղելով ասել է նա:
Good American-ի հիմնադիրը նշել է, որ Թաթումն իրեն հիշեցնում է նաեւ իր հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին։ «Իմ տղան մեկուկես տարեկան է, բայց արդեն հեգնում է, իսկ հայրս ուներ իսկապես չոր, ուղղակի խելահեղ հումորի զգացում։ Թաթումն իր մեջ ունի հորիցս շատ գծեր, ու ես կարծում եմ՝ դա շատ լավ է: Տարօրինակ է, բայց Աստված է այդպես արել, եւ դա ինձ դուր է գալիս»,-հավելել է նա: