Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)

23:00   11 մայիսի, 2024

Շվեդիայի Մալմյո քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի մեծ եզրափակիչը, որտեղ 26 երկիր կպայքարի հաղթողի տիտղոսը նվաճելու համար: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը, հաղթահարելով մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, նույնպես հայտնվել է եզրափակիչ փուլում եւ այսօր ելույթ կունենա 19-րդ համարի ներքո:

Ֆինալիստները հանդես կգան հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Ուկրաինա, Գերմանիա, Լյուքսենբուրգ, Նիդերլանդներ (մասնակիցը զրկվել է ելույթի հնարավորությունից միջադեպի պատճառով), Իսրայել, Լիտվա, Իսպանիա, Էստոնիա, Իռլանդիա, Լատվիա, Հունաստան, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Իտալիա, Սերբիա, Ֆինլանդիա, Պորտուգալիա, Հայաստան, Կիպրոս, Շվեյցարիա, Սլովենիա, Խորվաթիա, Վրաստան, Ֆրանսիա եւ Ավստրիա:



© NEWS.am STYLE