01:23 12 մայիսի, 2024Մալմյոյում ընթանում է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի Մեծ եզրափակիչը, որին փայլուն ելույթ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները։ «Լադանիվա» խումբը «Ժակոն» ներկայացրեց 19-րդ համարի ներքո։ Հայաստանի բեմադրության հեղինակը Արթուր Մանուկյանն է, որը նաեւ «Ժակոն» տեսահոլովակի ռեժիսորն է, զգեստների դիզայները Մերի Ստեփանյանն է։
Մրցութային ելույթներից հետո կազդարարվի քվեարկությունը։ Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար պետք է մրցույթին հետեւեք ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:


Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները: Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից՝ www.esc.vote կայքի միջոցով: Հայաստանից «Լադանիվա»-ի օգտին քվեարկել հնարավոր չէ: