Հայաստանն Արամ MP3-ի համար երգի որոնումների մեջ է

14:32   10 հունվարի, 2014

Հայաստանը երգիչ եւ շոումեն Արամ MP3-ի համար երգի որոնումների մեջ է: Մայիսին նա Կոպենհագենում «Եվրատեսիլ 2014» մրցույթում ներկայացնելու է Հայաստանը: Ըստ esctoday.com կայքի, հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այս պահին համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի քանի երգահանների հետ՝ երգչի համար երաժշտական ստեղծագործություն գտնելու նպատակով:

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչ շոուն՝ մայիսի 10-ին: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի նշանաբանն է՝ Join us (Միացեք մեզ):

Նշենք նաեւ, որ արդեն 12 պետություն հայտարարել է, որ չի մասնակցելու երգի միջազգային մրցույթին:



© NEWS.am STYLE