16:36 10 հունվարի, 2014Ճանաչված երգչուհի Անաստասիա Կամենսկին ռեփեր Սերյոգայից հղի է: Այս մասին տեղեկացրել է նրա գործընկեր Պոտապը: Ավելին, հայտնի է դարձել, որ Կամենսկին երկվորյակ է ունենալու: Երգիչը նաեւ հաղորդել է աստղային երեխաների ապագա հոր անունը: Նա ճանաչված ռեփեր Սերյոգան է: Ըստ obozrevatel.com կայքի, առաջիկայում Նաստյան հայտարարելու է իր հղիության մասին, ինչպես նաեւ երկրպագուներին է ներկայացնելու իր ընտրյալին:

Ավելի վաղ, Պոտապն իրենց հնարավոր սիրավեպի մասին հարցերին պատասխանելիս նշել էր, որ Նաստյայի հետ իրեն կապում են աշխատանքային լավ հարաբերությունները, սակայն ռոմանտիկ կապ երբեք չեն ունեցել:
Աղբյուրը` Ivona, Obozrevatel