Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը

23:11   14 մայիսի, 2024

Շրթներկը վաղուց դարձել է անբաժանելի եւ ամենակարևորը՝ մատչելի գեղեցկության աքսեսուար ցանկացած կնոջ համար։ Այնուամենայնիվ, եթե դուք կարող եք ձեզ թույլ տալ շռայլորեն գումար ծախսել ավելի շքեղ տարբերակի համար, ահա դրանցից հինգը, որոնք կարելի է դիտարկել.

5. Բազմակի օգտագործման շրթներկ Bond No. 9՝ Swarovski բյուրեղներով:

Գինը՝ 400$

бонд.jpg (28 KB)

Շրթներկի ոսկե պատյանը զարդարված է Swarovski Fancy-Stones ռուբինի քարերով: Ինչպես նշում է Bond.9-ը, ապրանքը չի կարող վերադարձվել կամ փոխարինվել: Շրթներկը հասանելի է 6 երանգներով, չի պարունակում գլյուտեն եւ համարվում է վեգան:

4. Dior Rouge Premier շրթներկ

Գինը՝ 530$

ди.jpg (40 KB)

Dior շրթներկը պարունակում է 24 կարատանոց ոսկի եւ կարմիր հիբիսկուսի ծաղկի էքստրակտ եւ ունի փայլուն վերջնական տեսք: Dior-ի դիմահարդարման ճյուղի կրեատիվ տնօրեն Փիթեր Ֆիլիպսը այս բացառիկ շրթներկի համար ստեղծել է 12 երանգներ: Dior-ի տունը եւ ֆրանսիական Bernardaud արհեստանոցը, որը 1863 թվականից պահպանում է Limoges ճենապակի ձեռագործության ավանդույթը, համագործակցել են՝ ստեղծելու այս շրթներկի կերամիկական պատյանը, որը պատված է 18 կարատանոց ոսկով: Dior խանութները եւ dior.com-ը միակ վայրերն են, որտեղից դուք կարող եք ձեռք բերել այս թանկարժեք իրը:

3. Շրթներկ Pacal Diamond Cupid Artpiece

Գինը՝ 10000$

паскал.jpg (49 KB)

Շրթներկի արտաքին պատյանը զարդարված է 342 սպիտակ եւ կարմիր լաբորատոր աճեցված VVS թափանցիկ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը 2,736 կարատ է: Անփայլ հրեշտակի արձանիկը գտնվում է արտաքին տարայի ներսում։ Սա PASCAL շրթներկի հատուկ թողարկումն է՝ պատրաստված 18 կարատանոց վարդագույն ոսկուց: Բացի այդ, ընկերությունը պնդում է, որ Diamond Cupid Lipstick Artpiece-ը տրվում է 2 տարվա երաշխիքով:

2. Guerlain Kiss Kiss Gold and Diamond

Գինը՝ 62000$

ezgif.com-webp-to-jpg-converter - 2024-05-14T141909.466.jpg (55 KB)

Այն զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի 15 ամենաթանկ շրթներկերի շարքում։ Շրթներկը հասանելի է 15 տարբեր երանգներով։ Բացի այդ, ինչպես պարզաբանել են ընկերությունից, դրա պատյանը պատրաստված է 110 գրամ 18 կարատանոց դեղին ոսկուց եւ 199 ադամանդից, ինչը բարձրացնում է այս շրթներկի արժեքը։

1. H. Couture Beauty Diamond շրթներկ

Գինը՝ 14000000$

ezgif.com-webp-to-jpg-converter - 2024-05-14T142302.719.jpg (28 KB)

Աշխարհի ամենաթանկ շրթներկը՝ H. Couture Beauty Diamond Lipstick-ն, արժե 14 միլիոն դոլար: Շրթներկի այդչափ թանկ գինը պայմանավորված է պատյանով, որը պատրաստված է 18 կարատանոց մաքուր ոսկուց եւ պատված է վարդագույն ու կապույտ ադամանդներով։ H Couture-ն ասում է, որ թեեւ շրթներկը, որն Socialite հավաքածուի մի մասն էր, սովորաբար փաթեթավորված էր ոսկե պատյանի մեջ՝ զարդարված Swarovski բյուրեղներով, 14 միլիոն դոլար արժողությամբ շրթներկը նախատեսված է հատուկ այն հաճախորդի համար, ով ցանկանում է ավելի շքեղ բան: Ավելին, ընկերությունը հաճախորդներին երաշխավորել է անվճար լիցքավորման անսահմանափակ հնարավորություն, ինչպես նաեւ 24/7 աջակցություն:



© NEWS.am STYLE