10:20 15 մայիսի, 2024Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։

Դերասանուհին արտասվել է իր ելույթի ժամանակ, երբ պատմել է Կաննի կինոփառատոն իր վերջին այցի եւ այն մասին, թե ինչպես էր կարծում, որ իր կարիերան ավարտված է: Բարեբախտաբար, նա սխալվել էր: Նա վերջին անգամ փառատոնին մասնակցել է 1989 թվականին՝ «Չար հրեշտակներ» ֆիլմով։

«Ես արդեն երեք երեխաների մայր էի, 40 տարեկան էի, եւ կարծում էի, որ իմ կարիերան ավարտված է»,-ասել է նա,-«Այն ժամանակվա դերասանուհիների համար սա շատ իրական էր։ Եվ միակ պատճառը, որ ես այստեղ եմ այս երեկո, շատ տաղանդավոր արտիստներն են, որոնց հետ աշխատել եմ... Ես շնորհակալ եմ, որ ձեզ չի հոգնեցրել իմ դեմքը։ Մայրս, ով սովորաբար ամեն ինչում իրավացի է, ինձ ասաց ինձ. «Մերիլ, սիրելիս, կտեսնես: Ամեն ինչ տեղի է ունենում այնքան արագ: Շատ արագ»: Եվ այդպես է։ Բացառությամբ իմ ելույթի, որը չափազանց երկար է»,-նշել է դերասանուհին։