Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում

22:28   16 մայիսի, 2024

Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը հիշել է, որ «Աֆրիկայից դուրս» ֆիլմի վրա աշխատելիս սեքսուալ բնույթի վտանգավոր տեսարանում է նկարահանել։ Աստղի խոսքերը մեջբերել է People-ը։

Սթրիփը պատմել է, որ իր գործընկեր Ռոբերտ Ռեդֆորդի հետ ինտիմ տեսարանը նկարահանվել է գետում՝ վայրի կենդանիների շրջապատում։ «Հեռվից գետաձիերը շրջում էին։ Չեմ հիշում՝ սա ցուցադրվել է ֆիլմում, թե ոչ, բայց ես տեսնում էի նրանց»,- նշել է նա։

Դերասանուհին ընդգծել է, որ կենդանիները կարող էին հարձակվել նկարահանող խմբի վրա։ Նա նաեւ հիշել է, որ առյուծներին հատուկ Քենիա էին բերել նկարահանումների համար։ Թեեւ դերասաններին ասում էին, որ կենդանիները ընտելացած են, դա այդպես չէր։

Ավելի վաղ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատմել էր, թե ինչպես է իր ֆիլմերում աշխատում էրոտիկ տեսարանների շուրջ։ Որպես օրինակ՝ կինոռեժիսորը բերել է իր «Ծիր Կաթինի երկայնքով» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է դերասանուհի Մոնիկա Բելուչին։

Լուսանկարը՝ Sebastien Nogier-Pool/Getty



© NEWS.am STYLE