23:20 16 մայիսի, 2024Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու ռուսները չպետք է ներեն Ալլա Պուգաչովային այն բանից հետո, երբ վերջինն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել։
«Նրանք կներեն, ցավոք սրտի, բայց չի կարելի։ Ես, օրինակ, չէի ների: Քո մասին ասում են, թե դու ստրուկ ես, ճորտ ես, իսկ դու փող ես խնայում, թանկարժեք տոմսեր ես գնում, գնում նրա համերգին, բայց նա քեզ չի ընդունում եւ չի ուզում: Ինչո՞ւ ստրուկ: Ինչո՞ւ եք նրանց անվանել ճորտեր եւ ստրուկներ: Որովհետեւ նրանք սիրո՞ւմ են իրենց Հայրենիքը»,– ասել է Մերաբովան։
Լուսանկարները՝ АГН «Москва» / Кирилл Зыков, Дмитрий Тарасов/ Абзац