Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը

10:05   17 մայիսի, 2024

Մոսկվայում անհետացել է «Папины дочки» սերիալի դերասան Անդրեյ Սվետլովը։ Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը։

Նրա մայրը լրագրողներին հայտնել է Սվետլովի անհետացման մասին։ Կինը պատմել է, որ մայիսի 12-ին որդին դուրս է եկել տնից ու անհետացել։ Նրա խոսքով՝ դերասանը գնացել էր Մոսկվայի մարզում գտնվող շինհրապարակում կես դրույքով աշխատանքի դիմաց փողը ստանալու համար։

«Գնացել է Կլիմովսկ քաղաք, այնտեղ կես դրույքով աշխատել է շինարարական ընկերությունում, 9-ից 12-ը եղել է Կլիմովսկում։ Նա իր հետ հեռախոս չուներ, քանի որ նրան վերջերս թալանել էին»,-պատմել է գործակալության զրուցակիցը։ 



© NEWS.am STYLE