Ի՞նչ պայուսակ ընտրել գարնան եւ ամռան համար

19:05   11 հունվարի, 2014

Կնոջ զգեստապահարանի անբաժանելի մաս կազմող պայուսակների միտումները յուրաքանչյուր նոր սեզոնի հետ փոփոխվում են: NEWS.am STYLE-ը այս ձմռան նորաձեւ պայուսակների մասին արդեն գրել է, ժամանակն է խոսել այն մասին, թե ինչ ձեւի եւ ոճի պայուսակ է պետք ընտրել գարնան եւ ամռան համար:

Եվ այսպես, ի՞նչ են առաջարկում դիզայներները`

Մինի-պայուսակներ: Այսպիսի պայուսակներ մենք տեսանք Diane Von Furstenberg-ի, Louis Vuitton-ի ցուցադրություններում:

Մուֆտա: Այս տիպի պայուսակները նկատվեցին գրեթե բոլոր հայտնի բրենդների հավաքածուներում՝ Ralph Lauren, Sportmax, Giamfranco Ferre եւ այլն:

Սպորտային: DKNY-ը, Versus-ը, Hermes-ը գալիք սեզոնի համար հենց այս ոճի պայուսակներ են առաջարկում:

 

Գարուն-ամառ սեզոնի հիթերից կլինեն նաեւ թափանցիկ պայուսակները:



© NEWS.am STYLE