Դիմահարդարման նոր թրենդը՝ «Boyfriend Blush»-ը, գրավել է TikTok-ը

16:11   23 մայիսի, 2024

Դիմահարդարման նոր թրենդը՝ «Boyfriend Blush»-ը, գրավել է TikTok-ը։ Տիկտոկեր Մելորի Օսեսը նշում է, որ սա նոր միտում չէ եւ գոյություն ունի առնվազն վերջին տասնամյակում, հիմնականում նկատվում է բարձր նորաձեւության մեջ, ամսագրերի էջերին եւ պրոդիումին:

бл.jpg (81 KB)

Նա նկարագրում է միտումը որպես դեմքին «երիտասարդական եւ սպորտային» փայլ հաղորդելու կատարյալ միջոց: Օգտագործելով արքայազն Ուիլյամի եւ Հարրիի լուսանկարները՝ նա ցույց է տալիս, որ նրանց այտերի եւ քթի ծայրի բնական կարմրությունը հենց այն է, ինչին ձգտում են հասնել աղջիկները կարմրաներկի միջոցով: «Boyfriend Blush»-ը նմանակում է մարզվելը նոր վերջացրած տղամարդու կարմրած դեմքը:

Boyfriend Blush-ի դեպքում արտադրանքը այտոսկրերին չենք քսում: Փոխարենը, կարմրաներկը քսեք ականջի մոտ եւ շարժեք այն առաջ՝ հենց այտոսկրի տակ եւ դեպի քթը՝ ձեւավորելով եռանկյունի։ Այս մեթոդի շնորհիվ կարմրաներկն ավելի բնական տեսք է ստանում։  



© NEWS.am STYLE