20:05 27 մայիսի, 2024Շերը եւ նրա երիտասարդ բոյֆրենդ Ալեքսանդր Էդվարդսը՝ «AE», մեկնել են հանգստանալու Սեն Տրոպեում։ Զույգին նկատել են հանրահռչակ ծովային հանգստավայրում վայրէջք կատարելուց մի քանի վայրկյան հետո, նրանք այստեղ են եկել ուղղաթիռով։ Նրանք ուղեւորվել են հանրահայտ 55 Ակումբ՝ ճաշելու։
Էդվարդսը հիանալի տրամադրություն ուներ, ժպտում էր եւ ծիծաղում, մինչ ուղեկցում էր Շերին եւ մի խումբ մարդկանց դեպի այն հաստատություն, որը, ինչպես հայտնի է, հանրահայտ մարդկանց սիրած վայրն է։