Դանիլա Կոզլովսկին Երեւանում կներկայացնի «Ֆրենկ» երաժշտական շոու-ներկայացումը

17:16   27 մայիսի, 2024

Երեւանում, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռուս հայտնի դերասան Դանիլա Կոզլովսկին առաջին անգամ կներկայացնի «Ֆրենկ» երաժշտական շոու-ներկայացումը։

Անվանումն ընտրվել է պատահաբար, դրանում գաղտանգրված ուղերձ կա հանդիսատեսի համար։ Մի կողմից՝ այն հղում է կատարում հանրահայտ երգիչ Ֆրենկ Սինատրայի անվանը, որը Կոզլովսկու կուռքն է եւ որի երգերը կդառնան շոուի գլխավոր  միջուկը։ Մյուս կողմից՝ հենց «frank» բառը, որը թարգմանաբար հնչում է որպես «անկեղծ, բացահայտ»։ Իսկապես, դա անկեղծացումների երեկո է լինելու։ Երաժշտական մենաթատրոնի ժամանակ դերասանը կներկայացնի ինքնատիպ հուշեր իր մանկության եւ Կրոնշտադտի ծովային կորպուսում ուսանելու տարիներից, կպատմի առաջին սիրո եւ կուռքերի մասին, որոնցով հիացել է պատանեկության տարիներին։

Ներկայացումն արդեն հաջողությամբ եւ լեփլեցուն դահլիճներում ներկայացվել է ամբողջ աշխարհում եւ աստիճանաբար նվաճում է հանդիսատեսի սերը։



© NEWS.am STYLE