Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն 

10:18   29 մայիսի, 2024

Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն։ «Ես սիրում էի աշխատել Tatti Lashes-ի հետ. ես ուզում էի ստեղծել թարթիչների հավաքածու, որը կմարմնավորեր իմ ոճը և մարդկանց հնարավորություն ընձեռեր արտահայտվելու», - ասել է Քլոեն DailyMail.com-ին: «Մենք ստեղծել ենք երեք գերբազմակողմանի թարթիչներ, որոնք ձեզ կօգնեն և՛ ցերեկը, և՛ գիշերը»:

View this post on Instagram

A post shared by Khloé Kardashian (@khloekardashian)

Քլոեի հավաքածուն պարունակում է երեք ոճի բազմակի օգտագործման թարթիչներ՝ «պատրաստված թեթև սինթետիկ մանրաթելերից, որոնք խնամքով ամրացված են անտեսանելի ժապավենի վրա, որը միաձուլվում է ձեր բնական թարթիչների հետ՝ անթերի տեսք ունենալու համար»:

Որպես Khloé Kardashian x Tatti Lashes խորհրդանշական հավաքածուի մաս, ապրանքանիշը կներկայացնի երկարատև, հեշտ օգտագործվող թարթիչների սոսինձ բանաձևը, որը թարթիչները պահում է մինչև 7 օր, ինչպես նաև թարթիչների կոր ապլիկատոր՝ հեշտ կիրառման համար:

 

 



© NEWS.am STYLE