Ազնավուրի ճանապարհորդությունը ժամանակի եւ երաժշտության միջով՝ Կամերային թատրոնի նոր համերգ-ներկայացման մեջ (ֆոտո)

19:27   31 մայիսի, 2024

Երեւանի Կամերային պետական թատրոնում մայիսի 28-ին պրեմիերա էր: Թատրոնի «Fe-ակումբում» (Փոքր դահլիճ) տեղի ունեցավ «ԱԶՆԱՎՈՒՐ. Ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» համերգ-ներկայացումը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին:

3fc3ed1b-5b9e-47e2-9957-23de9c9c4cc0.jpg (32 KB)
 
Ներկայացումը ստեղծվել է ըստ Ազնավուրի հուշագրությունների: Բեմադրիչ՝ Դավիթ Աբրահամյան: Դերերերում հանդես են գալիս Ներսես Մարկոսյանը, Լաուրա Բաբայանը, Դավիթ Աբրահամյանը, որոնք նաեւ կատարում են երաժշտական համարները։ 

9f7484cd-7ca9-4a8a-a791-c75bf13d8ec1.jpg (35 KB)
 
Ներկայացումը պատմում է Ազնավուրի՝ երազանքին հասնելու բարդ ճանապարհի, ընկնելու եւ ոտքի կանգնելու, խիզախելու եւ հաջողելու մասին: Մտերմիկ երեկոյի ընթացքում հանդիդատեսը վայելեց լեգենդար հայի երգերն ու ծանոթացավ նրա կյանքի ամենահիշարժան եւ նշանակալից դրվագների հետ:

9590ceba-3800-4232-8c76-6a938ad1e57b.jpg (27 KB)

5699988c-0080-4926-bca0-9f1764de78c4.jpg (37 KB)

c6e68021-ceb9-4e7f-999e-24f1ea895138.jpg (30 KB)

c89f92ff-2021-4bd6-a832-f058dd6b1090.jpg (24 KB)
 
Ներկայացումը թատրոնում նախատեսված է նաեւ հունիսի 4, 9, 28-ին, ժամը՝ 21:00-ին։



© NEWS.am STYLE