10:30 1 հունիսի, 2024Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, բառի բուն իմաստով ոսկե ջուր է խմում, որը կոչվում է Acqua di Cristallo Tributo a Modigliani։ Այն գալիս է հատուկ շշով, որը մշակվել է հայտնի դիզայներ Ֆերնանդո Ալտամիրանոյի կողմից:
24 կարատանոց ոսկու տարայի մեջ տեղավորված ջուրը Իսլանդիայի սառցադաշտային ջրի եւ Ֆրանսիայի ու Ֆիջիի բնական աղբյուրների ջրի համադրությունն է: Ըստ Times Now-ի՝ յուրաքանչյուր շիշը գնահատվում է ավելի քան 60000 դոլար, այն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ ջուր։ Բուն ջրին ավելացվել է նաեւ 5 գրամ ոսկի։
Ասում են, որ վաթսունամյա Նիտան ոսկե ջրի շնորհիվ ունի անթերի մաշկ:
Ջրի այս ցնցող շշի դիզայներ Ֆերնանդո Ալտամիրանոն նաեւ Henri IV Dudognon Heritage Congnac Grande Champagne տարայի ստեղծողն է, որն արժե գրեթե երկու միլիոն դոլար: