Ձմեռային արձակուրդ. ամենից անհրաժեշտ իրերը

17:08   13 հունվարի, 2014

Թեեւ ամանորյա տոներն ավարտվեցին՝ վերջ դնելով նաեւ ձմեռային արձակուրդին, սակայն շատերը հասցնում են ձմռանը մի քանի անգամ հանգստի մեկնել: Առավել հնարամիտները նախընտրում են շաբաթ եւ կիրակի օրերն անցկացնել քաղաքից դուրս՝ դահուկ քշելով կամ ձնագնդի խաղալով: NEWS.am STYLE-ն առաջարկում է միասին «հավաքել» ճամպրուկները:

 

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես եք պատրաստվում անցկացնել ձմեռային արձակուրդները, տաք հագուստը պարտադիր է, եթե, իհարկե, չեք պատրաստվում որեւէ արեւոտ երկիր մեկնել: Գլխարկ, շարֆ, ձեռնոց, սպորտային ոճի երկարաճիտ կոշիկ, տաք սվիտերներ եւ բաճկոն. ահա այն ամենը, ինչ պետք կգա արձակուրդը տաք եւ հարմարավետ անցկացնելու համար:

 

Հատկապես լեռնային շրջաններում ձմռանը սաստիկ բուք եւ քամի է լինում, ուստի նման վայրում արձակուրդն անցկացնելիս դեմքի մաշկը պաշտպանող քսուքներ օգտագործեք: Արեւային ակնոցները ձեզ կօգնեն, որպեսզի ձյունը եւ քամին վատ չանդրադառնան ձեր աչքերի վրա:

 

Անպայման ձեզ հետ վարսահարդարիչ վերցրեք: Դրանով դուք կկարողանաք արագ չորացնել վարսերը՝ խուսափելով մրսելուց: 



© NEWS.am STYLE