Style Beauty. Ոսկե կանոններ՝ գեղեցիկ եւ երկարատեւ արեւայրուք ունենալու համար

22:09   4 հունիսի, 2024

Հայաստանում վերջապես ավարտվեց անձրեւների սեզոնը, եւ դուրս եկավ այդքան սպասված տաք արեւը։ Ժամանակն է մտածել գեղեցիկ, ոսկեգույն արեւայրուքի մասին, նույնիսկ եթե դեռ ծովային արձակուրդի չեք պատրաստվում։ Հավասար, ոսկեգույն եւ ամենակարեւորը՝ երկարատեւ արեւայրուքի հասնելու համար հարկավոր է մաշկը ճիշտ պատրաստել դրան, որպեսզի խուսափեք այրվածքներից եւ չնմանվեք այրված խնձորի:

Մի շտապեք․

Կարիք չկա անմիջապես շտապել արեւի տակ եւ «եփվել» ինչպես հավի միսը ջեռոցում, մինչեւ ոսկեգույն կեղեւ հայտնվի: Բնական արեւայրուքը, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտեւի, բայց, եթե այրվեք, դա կփչացնի կկործանի ձեր ջանքերը եւ կփչացնի մաշկը: Երկարատեւ արեւայրուք ստանալու համար հարկավոր է դրան դանդաղ գնալ։ Ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափեք արեւային լոգանք ընդունելուց:

Խոնավեցրեք մաշկը․

Արեւայրուքի ոսկե կանոնը խոնավեցումն է: Կարեւոր է մաշկը խոնավեցնել արեւայրուքից առաջ եւ հետո, իսկ լոգանք ընդունելուց հետո՝ խոնավեցնող կրեմ քսել: Որքան չոր է մաշկը, այնքան ավելի արագ է կեղեւվում էպիդերմիսի արտաքին շերտը, ինչը նոր մաշկի համար տեղ է բացում: Եթե ​​ցանկանում եք ավելի երկար պահել ձեր արեւայրուքը, ապա շատ կարեւոր է այն մշտապես խոնավ պահել:

Չոր մաշկը կարող է հանգեցնել շերտավորման եւ անհավասար արեւայրուքի, եւ, ըստ էության, դրա թշնամին է: Հեռու մնացեք կոպիտ արտադրանքներից (ներառյալ որոշ օճառներ)՝ մաշկի չորությունը կանխելու համար:

Շերտազատում․

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր արեւայրուքն ավելի երկար մնա, ապա մինչեւ արեւայրուք ընդունելը պետք է ազատվեք մաշկի մահացած բջիջներից: Հեռացրեք մաշկի մահացած բջիջների արտաքին շերտը նուրբ շերտազատիչով։

Արեւապաշտպան օգտագործեք․

Ձեր արեւայրուքը երկար պահելու համար հիշեք ոսկե կանոնը․ համոզվեք, որ օգտագործել եք բավարար SPF պաշտպանություն եւ այն առատորեն կիրառեք ողջ օրվա ընթացքում: Այն պնդումը, թե արեւապաշտպան քսուքը խանգարում է արեւայրուքին, հիմար միֆ է: Այն չի խանգարում արեւայրուքին, այլ պաշտպանում է ձեր մաշկը այրվածքներից եւ վնասակար ճառագայթներից։ Արեւայրուքից խուսափելու համար արեւապաշտպան քսուք քսեք արեւի տակ դուրս գալուց 20 րոպե առաջ։

Արեւից հետո․

Երբ խոսքը վերաբերում է երկարատեւ արեւայրուքին, լոսյոնը կամ քսուքը օրհնություն է: Օգտագործեք անմիջապես արեւի ազդեցությունից հետո՝ մաշկը հանգստացնելու եւ խոնավացնելու համար:



© NEWS.am STYLE