Իսպանական քաղաքներից մեկն արգելել է սեքս-տիկնիկների օգտագործումը տղաների եւ աղջիկների խնջույքների ժամանակ

23:14   4 հունիսի, 2024

Իսպանական հանգստավայրերից մեկում տղաների եւ աղջիկների խնջույքների մասնակիցներին կարող են լուրջ տուգանքներ սպառնալ:

Իսպանական Կոստա Բրավայում գտնվող Պլայա դե Արո քաղաքի իշխանությունները տուգանքներ են սահմանել նրանց համար, ովքեր կհամարձակվեն փողոց դուրս գալ՝ սեռական օրգանների պատկերներով կոստյումներով կամ սեքս-տիկնիկների հետ։ Անհատները կարող են տուգանվել 811 դոլարով՝ «փողոցում կամ հասարակական վայրում առանց հագուստի կամ միայն ներքնազգեստով քայլելու կամ կանգնելու եւ սեռական օրգանները պատկերող հագուստ կամ աքսեսուարներ կրելու, ինչպես նաեւ՝ սեռական բնույթի տիկնիկների հետ հայտնվելու դեպքում»:

Հակասոցիալական վարքագծին սպառնում է ավելի բարձր տուգանքներ՝ մինչեւ 1620 ԱՄՆ դոլարի չափով, թեեւ այդ իրավախախտումների ստույգ բնույթը մնում է անհասկանալի:

Նոր միջոցները նաեւ անօրինական են դարձնում լողափից հեռու քաղաքային շրջաններում առանց վերնաշապիկի կամ միայն բիկինիով դուրս գալը: Դրանք ուժի մեջ կմտնեն հունիսի վերջին։

Playa d'Aro-ն ունի 12,500 բնակչություն, սակայն ամառային հանգստյան օրերին կարող է օրական մոտ 150,000 այցելու ունենալ:

Քաղաքային խորհուրդը հաստատել է նոր տուգանքները եւ ասել, որ ավելի շատ ոստիկաններ կվարձի դրանք վերահսկելու համար: Ոստիկանությունը տուգանելու է, սակայն ենթադրյալ իրավախախտները կարող են բողոքարկել, եւ ստիպված չեն լինի տեղում վճարել:



© NEWS.am STYLE