Եղիսաբեթ Երկրորդը ժամանակի դեղապատիճ է ստացել

15:10   15 նոյեմբերի, 2012

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Samsung Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգիչ է նվեր ստացել, որն անվանել են «ժամանակի թվային դեղապատիճ» (Jubilee Time Capsule)։ Թագուհին այն փոխանցել է Վինդզորի ամրոցում գտնվող Թագավորական հավաքածուին։ Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նվերը թագուհուն հանձնել է 12-ամյա Ջոն Սամսոնը Մալավիից։

Պլանշետում կա 60 ընտրյալ գործ՝ տեսաֆիլմեր, լուսանկարներ, ինչպես նաեւ թագուհու անցած 60 տարիների կառավարման մասին հիշողությունների տեքստեր, որ ի մի են բերել նյութերը հավաքելու նախագծի մասնակիցները։

Ի սկզբանե հավաքված է եղել 150 GB նյութ, սակայն ամբողջ տեղեկությունը չէր տեղավորվում սարքի մեջ, այդ պատճառով էլ պլանշետից դուրս մնացած 80 հազար անուն նյութը «Ադամանդե ռե/հավաքածու» (Diamond/re/Collection) անվանումը ստացած հավաքածուի տեսքով հասանելի կլինի համացանցում։



© NEWS.am STYLE