Ի գիտություն տղամարդկանց. ինչպե՞ս կնոջ համար կրծքալ ընտրել

20:09   13 հունվարի, 2014

Ինքնատիպ նվերների բնագավառում Հայաստանը դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց է ապրում կամ հետընթաց (յուրաքանչյուրն իր կարծիքն ունի): Ներքնազգեստի խանութներում արդեն հաճախ ենք հանդիպում տղամարդկանց, ովքեր իրենց կանանց համար ներքնազգեստ են ընտրում:

Բայց այդ պարզ խնդիր չէ, եթե նույնիսկ լավ գիտեք ձեր սիրելիի չափսը: Մեծ տեսականին, ժանյակներն ու տարատեսակ հավաքածուները նույնիսկ կնոջը կարող են մոլորության մեջ գցել:

Բայց կինը շատ կգնահատի, եթե սիրելին անձամբ իր համար ներքնազգեստ ընտրի եւ ըստ արժանվույն շնորհակալություն կհայտնի:

 

Եվ այսպես՝ գնում ենք կանանց ներքնազգեստի խանութ:

Առաջին հերթին, մի քանի հավաքածու դիտելուց հետո պետք է որոշեք, արդյո՞ք դրանց մեջ ձեր կնոջ չափսին համապատասխան ներքնազգեստ կա: Կանացի ներքնազգեստ արտադրող տարբեր երկրների չափսերը տարբեր են: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ամերիկյան եւ եվրոպական երկրների չափսերի աղյուսակներին եւ հասկանալ, թե դրանցից որն է հագնում ձեր կինը: Եթե չեք կարողանում մոդելի հարցում կողմնորոշվել, ապա հաշվի առեք հետեւյալ խորհուրդները.

- Առաջին հերթին, որպեսզի չվիրավորեք կնոջը, խուսափեք ներշնչող push-up էֆեկտից:

- Կրծքի «А» եւ «В» չափսի համար հարմար է «Անժելիկա» մոդելը կամ այն, որն ունի կուրծքը տակից բարձրացնող փոքրիկ բարձիկ:

- «С» կամ ավելի մեծ չափսի համար ընտրեք, այսպես կոչված, «երեք քառորդ» մոդելը:

Եթե չեք կողմնորոշվում գույնի հարցում, ապա ամենահարմար տարբերակը սեւ, սպիտակ կամ բաց «շամպայնի» գույնը կլինի:

Իսկ ահա համարձակ նախշերով կամ նկարներով տարբերակ կարելի է ընտրել այն դեպքում, եթե ձեր կինն արդեն նման ներքնազգեստ ունի:

Նյութը՝ infowoman.com.ua կայքի



© NEWS.am STYLE