Բեյոնսեն ապացուցում է, որ բոհո ոճի վերածննդից դեռ շատ հետաքրքիր բաներ կան սովորելու

13:19   10 հունիսի, 2024

Բեյոնսեն ապացուցում է, որ բոհո ոճի վերածննդից դեռ շատ հետաքրքիր բաներ կան սովորելու: Instagram-ում հրապարակված նոր լուսանկարների շարքում փոփ աստղը Coachella 2016-ի՝ street style ոճի հագուստով է։

Երգչուհին կրում է Ռոբերտո Կավալլիի գարուն/ամառ 2002 թվականի հավաքածուի համարձակ վերարկու-զգեստը, որը զարդարված է վարդագույն եւ մուգ շագանակագույն ծաղկային կտրվածքներով։ Այն համադրված է բարձր գոտկատեղով ջինսե շորտերի եւ թավշյա կոշիկների հետ: 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Beyoncé (@beyonce)

Բեյոնսեն կրել է նվազագույն աքսեսուարներ՝ ոսկյա շղթա՝ գնդիկավոր կախազարդով եւ համապատասխան ականջօղերով։ Նա իր կերպարն ամբողջացրել է Dezi-ի արեւային ակնոցով եւ, իհարկե, իր սիրելի կովբոյական գլխարկներից մեկով:

Դեռեւս մարտից՝ իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ Cowboy Carter-ը թողարկելուց հետո, երգչուհին ոգեշնչվում է Վայրի Արեւմուտքից:



© NEWS.am STYLE