«Նոր տարվա կինո». ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր ֆիլմի առաջին մանրամասներն ու բեքսթեյջային լուսանկարները

14:01   12 հունիսի, 2024

Ռեժիսոր Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանը համատեղ նոր ֆիլմ են նկարում՝ «Նոր տարվա կինո», եւ ինչպես հուշում է վերնագիրը՝ ֆիլմն ամանորյա պատմություն է։ Նկարահանումները սկսվել են հունիսի 7-ից եւ ընթանալու են մինչեւ աշուն։  NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ելենա Արշակյանը պատմել է ֆիլմի առաջին մանրամասների մասին ու տրամադրել կադրեր՝ նկարահանման հրապարակից։

1dbc38e7-70ba-4e17-8754-0b892537a08a.jpg (111 KB)

8ffc052e-d627-4d5a-8046-c2200c7972a6.jpg (126 KB)

«Ֆիլմի գաղափարը իմ ու Անահիտի մտքում էր դեռ 3 տարի առաջ: Երկար ենք աշխատել սցենարի վրա ու հիմա մեկ քայլ եւս մոտեցանք մեր երազանքին: Այս ֆիլմը մեզ համար երազանքի նման մի բան էր, ուզում էինք ստեղծել ֆիլմ հենց այս սցենարով, ուղերձով եւ գաղափարով, որը դրվել է սյուժեում: Առայժմ շատ մանրամասներ չենք կարող պատմել, բայց սա կարեւոր ու պատասխանատու աշխատանք է, որտեղ իրեն կգտնի յուրաքանչյուր հայ»,-նշեց նա։  

5130aa8b-8fae-4e85-bfe9-b1205d5aadf0.jpg (24 KB)

7438473c-2058-4986-8896-2a2b7884a06c.jpg (96 KB)

Երբեք, երբեք մի դադարեք երազել՝ հենց այս հաղորդագրությունն են տարածում ֆիլմի հերոսները, որոնց երազանքներն իրականանում են  ամենաանհավանական պահերին: Ռեժիսորն առայժմ չցանկացավ խոսել դերասանական կազմի մասին, սակայն հայտնի է, որ առանցքային դերով հանդես է եկել Վիկտորիա Շամիրյանը։ «Սա ֆիլմ է, որը ցույց է տալիս, որ ճշմարիտը, ազնիվը հաղթում է: Դերասանական կազմին առայժմ չենք բացահայտում, բայց հավաքվել են դերասաններ, որոնք մեր գաղափարակիցներն են, որոնք կրում են նույն երազանքը, ինչպես մեր ստեղծագործական թիմի յուրաքանչյուր անդամ։ Շնորհակալ եմ իմ դերասաններին, որ օգնում են իրագործել երազանքներ, այս դեպքում իմ ու Անահիտի երազանքը:  Չափազանց հուզված ենք աշխատում, մենք նկարահանում ենք մեր կյանքի կարեւոր աշխատանքը»: 

cb40ef72-292e-45ca-ad5a-23d6eff264b6.jpg (38 KB)

a9c4d4cd-683f-4008-91cb-60bf1b218451.jpg (35 KB)

Ֆիլմի նկարահանումներն իրականացվելու են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում․ «Ներկայացվելու է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ մյուս մազրերի կոլորիտը, բարբառը, հումորները: Հատկանշական է, որ դերասանները, որոնք ընդգրկված են ֆիլմում, ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը: Նախագիծը շատ անակնկալներ է խոստանում, այստեղ կտեսնեք մարդկանց, որ երբեք չէինք հանդիպի նման ժանրում»,-պատմեց Ելենա Արշակյանը:  

ddaa048d-be0b-43de-bec4-fb2dd97bf180.jpg (123 KB)

fb435810-3bdd-4ba8-9cf5-287e4a7f4328.jpg (30 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE