10:25 13 հունիսի, 2024Քանյե Ուեսթը պարծեցել է հեղինակավոր անձի հետ երեքժամյա սեռական կապով վիագրայի օգնությամբ, հավաստիացրել է ռեփերի նախկին օգնական Լորեն Փիշոտան՝ Քանիեի կողմից սեռական ոտնձգության մասին իր սկանդալային հայցում։ The U.S. Sun-ը նոր մանրամասներ է ներկայացրել գործի վերաբերյալ։
Լորենի խոսքով՝ Ուեսթն աշխատանքի ժամանակ մշտապես խոսել է սեքսի մասին, երբ ինքն աշխատել է նրա հետ՝ 2021թ. հուլիսից մինչեւ 2022թ. հոկտեմբեր։ Փիշոտան ասել է, որ Ուեսթը հաճախ իրեն սեռական բնույթի տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։ «Մի անգամ ես վիագրա էի խմել եւ «...»-ել եմ [հեղինակավոր անձին] երեք ժամ շարունակ։ Չգիտեմ, թե ինչու է այս միտքը մտել գլուխս»,- գրել էր նա Լորենին։ Լորենը նշել է, որ Ուեսթը իրեն հաղորդագրություններ է ուղարկել, որոնք նրան ներառել են Քանյեի երեւակայություններում։ «Ես պարզապես հիշում եմ բոուլինգը՝ մտածելով այն մասին, թե ինչպես կարող էր լինել վերնագիրը... «Դուք ձերբակալված եք այն բանի համար, որ «...»-ել եք ձեր օգնականուհուն բոուլինգի հատակին։
Փիշոտայի փաստաբանները նշել են, որ «այս տեքստը հատկապես վիրավորական էր, քանի որ դրանում ակնարկվում էր, որ [Փիշոտան] ցանկացել է զբաղվել սեքսով [Ուեսթի] հետ, թեեւ իրականում նա դա չէր ցանկանում»։ Փիշոտան հայցում տեղեկացրել է, որ Ուեսթը նաեւ իրեն ուղարկել է սեռական բնույթի տեսանյութեր, դրանցից մեկում նա զբաղվում է օրալ սեքսով մոդելի հետ։
«Տեսանյութին հաջորդել է հաղորդում, որում [Ուեսթը] հարցրել է [Փիշոտային] , թե արժե արդյոք խմբագրել վիդեոն, քանի որ նա ցանկանում է, որ իր առնանդամը բավական մեծ երեւա»։ Քանիեին տանջում էին կասկածները «սեքս-վիդեոյում իր սեռական անդամի հայտնվելու» առիթով, հավաստիացրել է Փիշոտան հայցում։
Նրա փաստաբանների խոսքով՝ Ուեսթը նաեւ տեսանյութ է ուղարկել կնոջ՝ Բյանկա Սենսորիի մասնակցությամբ, որը սեռական ակտի մեջ է մտել նրա Yeezy ընկերության աշխատակցի հետ (որի անունը իրավաբանական փաստաթղթերում չի նշվում)։
Փիշոտան ասել է, որ Ուեսթը հաճախ է խոսել այն մասին, թե ինչպես է ցանկանում զբաղվել սեքսով իր աշխատակիցներից մեկի մոր հետ, եւ որպեսզի այդ աշխատակիցը նայի դրան։
Փիշոտայի հայցի լսումները նշանակված են հոկտեմբերի 1-ին՝ Լոս Անջելեսի գերագույն դատարանում։