21:27 13 հունիսի, 2024Victoria's Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը հետեւորդներին հիացրել է իր էլեգանտ տեսքով։ Ռուբինան Instagram-ում կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում նա, բառի բուն իմաստով, փայլում է։

Հայազգի գեղեցկուհին երկար մոխարագույն շղարշե զգեստով է, որը մեկ կողմից բացում է ուսը, մյուս կողմից՝ ծածկում նուրբ կտորով։ Ռուբինան կերպարն ամբողջացրել է սպիտակ քարերեվ խոշոր ականջողերով եւ բազմաշերտ չոկերով, փայլուն կոշիկներով եւ փքրիկ պայուսակով։ Հայուհին ընտրել է թաց, գլամուրային դիմահարդարում, իսկ մազերն արձակել է բնական ալիքներով։ Կադրերն արվել են Notti Toscane-ում։

«Տոսկանայի թագուհին»,-մեկնաբանել է մոդելի հետեւորդներից մեկը։