22:31 14 հունիսի, 2024Աստղիկ Սաֆարյանն այն հայտնիներից է, ում կերպարները՝ թե առօրյայում, թե բեմում, հետաքրքիր են ու աչք շոյող: Աստղիկը յուրաքանչյուր թրենդին տալիս է իր ձեռագիրն ու մոտեցումը: Օրինակ, բավական թրենդային համարվող զեբրային պրինտը, որը երգչուհին մատուցել է յուրահատուկ համադրությամբ:

Աստղիկը նախօրեին ներկա է եղել հերթական միջոցառմանը, որի համար ընտրել է զեբրային պրինտով ամառային թեթեւ զգեստ, որը համադրել է պատռված սեւ ջինսե տաբատի հետ: Look-ը նա լրացրել է խոշոր սեւ գոտիով, բարձր հարթակներով կոշիկներով եւ արծաթագույն աքսեսուարներով:

Հետեւորդները եւս անտարբեր չեն մնացել 37-ամյա երգչուհու հրապարակմանը՝ հերթական անգամ շեշտելով ոճի հանդեպ նրա ինքնատիպ զգացողությունը:
