Franck Muller-ը ներկայացրել Vanguard սահմանափակ շարքի ժամացույցների երկու մոդել՝ ի պատիվ AC/DC-ի 50-ամյակի

22:35   17 հունիսի, 2024

Franck Muller-ը ներկայացրել Vanguard սահմանափակ շարքի ժամացույցների երկու մոդել՝ ի պատիվ AC/DC-ի 50-ամյակի։

Երկու մոդելները թողարկվել են 50-ական նմուշով, ներկայացվել լեգենդար Vanguard-ի սիլուետով եւ ունեն 43 միլիմետր տրամագծով կորպուս։ Մեկ մոդելը ներկայացվում է փայլեցված չժանգոտվող պողպատի կորպուսով, մյուսը սեւ տիտանից է։

ас.jpg (37 KB)

Կարմիր արաբական թվերը կատարված են Franck Muller-ի ֆիրմային ոճով։ Թվացույցի կենտրոնը նման է կիթառի ձայնային ճեղքի արտաքին տեսքին եւ զարդարված է վեց գծերով, որոնք հիշեցնում են կիթառի լարերը, AC/DC լոգոտիպով։ Ներքին թվացույցի այս վինիլային դիզայնը  հիշեցնում է խմբի դեբյուտային՝ High Volt ալբոմը, որը թողարկվել է 1975 թ-ին։

ас1.jpg (34 KB)

Ժամացույցի ներսում տեղադրված է ավտոմատ MVT FM 2536 SCDT տրամաչափի գնդակ՝ 42 ժամ պաշարով եւ 30 մետր անջրաթափանցությամբ։

Franck Muller Vanguard AC/DC 50th Anniversary Limited Edition-ի բոլոր նմուշները վաճառվում են 10 418 դոլարով։



© NEWS.am STYLE