Նորվեգական ֆյորդում կառուցվել է «սանդուղք դեպի դրախտ»

19:18   18 հունիսի, 2024

Սուր զգացողություններ փնտրողները կարող են իրենց քաջությունն ու համարձակությունը փորձարկել «դեպի երկինք տանող աստիճանների վրա»։ Նոր «լողացող» սանդուղքը, որը կախված է նորվեգական ֆյորդի վրա, երկրի անզուգական բնական գեղեցկությունը գնահատելու ամենավերջին եւ, գուցե, ամենասարսափելի միջոցն է:

Գրեթե 40 մ երկարությամբ նոր Stigull սանդուղքը ձեզ կհասցնի 790 մ բարձրության վրա․ Նորվեգիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Լոեն փոքրիկ քաղաքում այն հանդիսանում է ադրենալինի սիրահարների վերջին ժամանակների գրավչությունը:

«Մարդկանց մեծամասնության համար սա կարող է սարսափելի թվալ»,- CNN Travel-ին ասել է Løen Active-ի գործառնությունների մենեջեր Հելգե Բոեն: Լոենի մոտակայքից կախովի կամրջին դիտելիս թվում է, թե «մարդիկ  լողում են օդում»:

Stigull սանդուղքը, որը գտնվում է 45 աստիճանի անկյան տակ, հասանելի է միայն լեռնագնացների համար, ովքեր արդեն մասամբ բարձրացել են via ferrata երթուղով դեպի Լոենում գտնվող Խովեն լեռան գագաթը: Սա նշանակում է, որ երբ սկսեք բարձրանալ աստիճաններով, արդեն բավականին բարձր կլինեք։

лестн.jpg (199 KB)

Բավականին սարսափելի է, բայց եթե կարողանաք հաղթահարել գլխապտույտ բարձունքները, Հելգե Բյոն խոստանում է, որ տեսարանները կապշեցնեն իրենց գեղեցկությամբ:

лестн1.jpg (162 KB)

Եվ երբ հասնեք Խովեն լեռան գագաթին, կպարգեւատրվեք ոչ միայն հիասքանչ տեսարաններով, այլեւ ռեստորանով, որտեղ կարող եք ուտել որեւէ բան, այնուհետեւ ճոպանուղին ձեզ հետ կտանի հինգ րոպեից:

Գիդի ուղեկցությամբ բարձրանալը մեծահասակների համար կարժենա 1695 նորվեգական կրոն (մոտ 160 ԱՄՆ դոլար): 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես կարող են միանալ էքսկուրսիաներին՝ 1535 նորվեագական կրոնով (մոտ 145 ԱՄՆ դոլար):



© NEWS.am STYLE