Հայկական գինիները պարգեւատրվել են Decanter World Wine Awards 2024-ում

20:18   19 հունիսի, 2024

Այս տարի Decanter World Wine Awards (DWWA) գինու հեղինակավոր միջազգային մրցույթը եւս մեկ անգամ ցուցադրեց աշխարհի տարբեր երկրների գինեգործների ակնառու ձեռքբերումները: Հայկական գինեգործարանները, մասնակցելով այս նշանակալից միջոցառմանը, հաստատեցին իրենց հմտությունն ու արտադրանքի որակը։

Մրցույթի արդյունքներով հայկական գինիները նվաճել են 4 արծաթե եւ 9 բրոնզե մեդալներ, ինչը վկայում է միջազգային ասպարեզում հայկական գինեգործության աճող հեղինակության եւ համաշխարհային մակարդակի գինիներ ստեղծելու տեղական արտադրողների ջանքերի մասին։ Հաղթող ճանաչվեցին Khachen Wines, Alexandrea Winery, Armenia Wine Company եւ Voskevaz գինեգործարանները։

Արծաթե մեդալակիրներ.

- Chardonnay Alexandrea Winery

- Takar Reserve Armenia Wine Factory

- Karasi Collection Areni Noir Voskevaz

- Reserve Red Voskevaz

Բրոնզե մեդալակիրներ.

- Areni Reserve Khachen

- White Cuve Alexandrea Winery

- Armenia Red Armenia Wine Company

- Armenia White Armenia Wine Company

- Takar Areni Armenia Wine Factory

- Tariri Reserve Armenia Wine Factory

- Tariri Karasum Armenia Wine Company

- Tariri Karasum Red

- Tariri Areni-Merlot-Cabarnet Sauvignon

Decanter 2024 մրցույթում նվաճած մեդալները եւս մեկ անգամ ընդգծում են այն փաստը, որ հայկական գինիների յուրահատկությունը բարձրացրել է արտադրության որակը, եւ դրանք դարձել են առանձնահատուկ ու ճանաչված՝ արդեն իսկ կայացած գինեգործական շրջանների մեջ։



© NEWS.am STYLE