Լիլի Մորտոն պատմել է, թե ինչու է նիհարել եւ կիսվել, թե ինչ նոր ներարկումներ է պատրաստվում անել (VIDEO)

14:27   19 հունիսի, 2024

Լիլի Մորտոն հետեւորդների հետ կիսվել է իր նոր ներարկումների մանրամասներով։ Հայտնի շիկահերը պրոցեդուրաները կատարւմ է սիրելիի՝ բժիշկ-կոսմետոլոգ Վադիմ Չանգլյանի մոտ։

«Վերջապես հերթն ինձ էլ հասավ»,-Instagram-ում տեղադրած հոլովակում ասում է Լիլին՝ ցուցադրելով ճակատային գծերը։ «Սա դոկտորի կնոջ ճակա՞տ ա»,-կատակել է նա։ Լիլին հավելել է, որ ճակատի ներարկումից բացի կտեսնի՝ էլ ինչ «շտկելու բաներ կան»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILIT MARTIROSYAN (@lili.morto.official)

Շիկահերը նշել է, որ վերջին շրջանում նիհարել է, ինչի արդյունքում այտոսկրերն ավելի արտահայտիչ են դարձել, թեպետ հավելել է, որ ինքն ավելի կլոր դեմք է նախընտրում։ «Այնպես չէ, որ ցանկացել եմ նիհարել, պարզապես սկսել եմ երեկոյան հաց չուտել։ Նախկինում երեկոյան ժամերին սնվում էի։ Հիմա ավելի թեթեւ եմ սնվում, որ գիշերն ավելի հանգիստ քնեմ»,-մանրամասնել է նա՝ հավելելով, որ մտածում է նաեւ շուրթերի հատվածում փոփոխություն կատարելու մասին։ «Ի՞նչ կարծիքի եք»,-հետաքրքրվել է նա հետեւորդներից։ Մեկնաբանությունների բաժնում հիմնականում ոգեւորել են Լիլիին, սակայն հնչել են նաեւ խորհուրդներ՝ բոտոքսից չօգտվելու վերաբերյալ։ «Բոտոքսը շատ վտանգավոր է։ Երիտասարդ ես։ Տասը տարի հետո էլ չի օգնի»,-գրել է հետեւորդներից մեկը։ Մյուսը նշել է․ «Սիրում եմ ներարկումները։ Դրանք օգնում են մնալ երիտասարդ եւ անթերի»։ 



© NEWS.am STYLE