Նաոմի Քեմփբելը դարձել է V&A ամառային երեկույթի աստղը՝ ի պատիվ իրեն նվիրված ցուցահանդեսի բացմանը

11:18   20 հունիսի, 2024

Նաոմի Քեմփբելը դարձել է Լոնդոնում կայացած V&A ամառային երեկույթի աստղը, որը կազմակերպել էր BOSS-ը՝ ի պատիվ նրան նվիրված NAOMI: In Fashion ցուցահանդեսի։ 54-ամյա սուպերմոդելի ցնցող կերպարից անհնար էր կտրել հայցաքը։

IMG_6197.jpeg (165 KB)

Նա հագել էր BOSS-ի սպիտակ հագուստ՝ համարձակ խոր բացվածքով, հագուստը կիպ ընդգրկել էր նրա ցնցող կազմվածքը։ Նաոմին կերպարը լրացրել էր արեւապաշտպան ակնոցներով եւ օձաձեւ ադամանդակուռ կախազարդով։

IMG_6198.jpeg (142 KB)

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի կյանքի մասին Նոր ցուցահանդեսը այցելուներին կտանի նրա 40-ամյա կարիերայի ճանապարհով։ Naomi In Fashion-ը կբացվի Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում շաբաթ օրը՝ հունիսի 22-ին։ Սա առաջին ցուցահանդեսն է՝ նվիրված բացառապես մեկ սուպերմոդելի, որը կպատմի Քեմպբելի պատմությունը՝ պարուհու կարիերայից մինչեւ փառքի գագաթնակետը՝ 1990-ականներին։

IMG_6199.jpeg (79 KB)

Ցուցահանդեսը երկրպագուներին կծանոթացնի սուպերմոդելի վերելքներին եւ անկումներին։ Ներկայացվելիք դասական հագուստների շարքում են կոշիկները եւ Vivienne Westwood Super Elevated Gillie անսամբլը, որոնց պատճառով նա վայր ընկավ Փարիզի պոդիումից, ինչպես նաեւ Dolce and Gabbana-ի փայլուն հագուստը, որը նա կրել է Նյու Յորքում՝ 2007թ-ին, երբ հեռախոսը նետել էր աշխատակցի վրա։

Ցուցադրվելիք նմուշներից շատերը վերցվել են Քեմփբելի սեփական արխիվից։



© NEWS.am STYLE