Նիհարած Միխայիլ Գալուստյանը գրեթե անճանաչելի է դարձել

14:18   21 հունիսի, 2024

Ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանին դժվար է ճանաչել. արտիստն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ակնհայտ է, թե որքան քաշ է կորցրել։ Նիհարած Գալուստյանը լուսանկարը տեղադրել է հռետորական հարցով՝ «Ի՞նչ է պատահել, Գալուստյան»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Галустян Galustyan (@m_galustyan)

Արտիստի կերպարանափոխությանը երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել։ Ոմանք կարծում են, որ նա ծերացել է, մյուսները, ընդհակառակը՝ որ ավելի երիտասարդ տեսք ունի։ Եղել են կատակասերներ, ովքեր առաջարկել են դերասանին բլիթներ ուղարկել։

Ավելի վաղ՝ մայիսին, արտիստը խոստովանել էր, որ նիհարել է 14 կգ, քանի որ հրաժարվել է խորովածից։ Գալուստյանը հրաժարվել է յուղոտ մսից, ալյուրից եւ կալորիականություն պարունակող այլ մթերքներից։ Միայն երբեմն նա կարող է իրեն թույլ տալ իր սիրելի ուտեստը՝ խորովածը:



© NEWS.am STYLE