Louis Vuitton-ի բարձրարժեք զարդերի վերջին հավաքածուն ներառում է 220 թանկարժեք գլուխգործոցներ

17:21   22 հունիսի, 2024

Louis Vuitton-ի բարձրարժեք զարդերի վերջին հավաքածուն՝ «Awakened Hands, Awakened Minds»-ը, պարունակում է 220 թանկարժեք գլուխգործոցներ: Ֆրանչեսկա Ամֆիթեատրոֆի ստեղծած հավաքածուն ոգեշնչված է Ֆրանսիայի հարավի հմայքից:

Զարդերի այս հրաշալի հավաքածուն արտացոլում է 19-րդ դարի Ֆրանսիայի ռոմանտիզմը եւ ընդգծում տան նրբագեղությունն ու հազվագյուտ գոհարները:

луи.jpg (66 KB)

Louis Vuitton-ը ուշադրության է հանձնում անթերի թանկարժեք քարեր՝ մոզամբիկական սուտակ, զամբիական զմրուխտ եւ շափյուղաներ՝ Քաշմիրից, Շրի Լանկայից եւ Մադագասկարից:

луи2.jpg (31 KB)

Շատերի ուշադրության կենտրոնում է 56,23 կարատանոց շլացուցիչ տաք վարդագույն ադամանդը, որը կոչվում է «Coeur de Paris» («Փարիզի սիրտը»): Այն պարփակված է մետաղյա վանդակի մեջ, որը նման է հայտնի Էյֆելյան աշտարակի դիզայնին եւ զարդարված է 26 LV Monogram Star կտրվածքով ադամանդներով:

луи3.jpg (41 KB)

LV-ի վարպետության եւ տեսլականի ամենավառ օրինակներից մեկը Splendeur վզնոցն է: Այս հոյակապ զարդը պատրաստելու համար պահանջվել է 30 ոսկերիչների աշխատանք։ Նրանք անխոնջ աշխատել են 2400 տարրերի վրա՝ դրա ստեղծման համար ծախսելով, ընդհանուր առմամբ, 3217 ժամ:



© NEWS.am STYLE