Նաստյա Կամենսկին հղի է. ռեփեր Սերյոգան հերքել է իր հայրության մասին լուրը

14:36   13 հունվարի, 2014

Ռեփեր Սերյոգան պատասխանել է երգիչ Պոտապի պնդումն այն մասին, որ երգչուհի Նաստյա Կամենսկին իրենից երեխա է սպասում:

«Այնպիսի տպավորություն է, որ Պոտապենկոն սկսել է կրեմով բուլկի թխել, դրել է ջեռոցի մեջ, իսկ երբ այն վառվել է, որոշել է մեղքը գցել խոհարարի վրա, ով խոհանոցում չի էլ եղել: Իհարկե, ծիծաղելի է: Անցանք առաջ»,- սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է Սերյոգան:

Իր հերթին «Պոտապ եւ Նաստյա» դուետի PR-մենեջերը վստահեցրել է, որ Նաստյան հղի չէ: Նրա խոսքով, կես տարին մեկ անգամ մամուլը Նաստյային հղիություն է վերագրում, այնպես որ՝ նման լուրի հրապարակումն արդեն նորմալ է դարձել:

 

«Եթե նույնիսկ Պոտապն այդպիսի բան է ասել, ապա կատակել է: Հնարավոր է՝ որեւէ միջոցառման ժամանակ նրան հարցրել են, իսկ նա պարզապես կատակով պատասխանել է: Բայց, անկասկած, այդ իրականությանը չի համապատասխանում: Նաստյան վստահաբար հղի չէ, առավել եւս՝ երկվորյակով: Հիմա արտիստուհին հանգստանում է. նա մեկնել է տաք երկրներ»,- նշել է PR-մենեջերը:



© NEWS.am STYLE