OnlyFans-ի աստղը մերժել է 5 000 պոտենցիալ բոյֆրենդներին

19:19   24 հունիսի, 2024

OnlyFans-ի աստղը, որը անձնական թերթիկ էր տեղադրել պոտենցիալ բոյֆրենդների համար, մինչ այժմ չի գտել իր երկրորդ կեսին։

«Ներկայում ես դեռ մենակ եմ»,- LadBible-ին պատմել է 23-ամյա Վերա Դեյքմանսը, որն ավելի քան 5,5 մլն բաժանորդ ունի Instagram-ում։

Կոնտենտն ստեղծողը ծնունդով Նիդեռլանդներից է, ապրում է Լոնդոնում, նա անցած աշնանը վիրուսային էր դարձել այն բանից հետո, երբ TikTok-ում տեղադրել էր տեսանյութ ծանոթությունների հարցաթերթիկի մասին, որը նա պահանջում էր լրացնել պոտենցիալ բոյֆրենդներից։ Հարցերն ընդգրկում էին բոլոր թեմաները՝ աշխատանքից եւ հարաբերությունների պատմությունից մինչեւ այն, թե ունեն նրանք արդյոք մեքենա։

Արդյունքում՝ նա ստացել է 5 000 «հայտ», բայց ոչ մի թեկնածու չի ընտրվել։ Աղջկա խոսքով՝ ինքը ժամադրության գնացել է միայն երեք թեկնածուի հետ, բայց չի կարողացել ընդհանուր լեզու գտնել նրանցից ոչ մեկի հետ։

Առայժմ դերասանուհին միայնակ է մնում, բայց նախկինի պես չի ափսոսում գեղեցկության գնահատման իր ոչ ստանդարտ մեթոդի հարցում։

«Չնայած այս հուսահատեցնող արդյունքին՝ ես նախկինի պես փորձը համարում եմ հաջող, քանի որ ինձ հաջողվել է բացահայտ ասել, թե ինչ եմ ուզում, եւ տեսնել, թե ինչ տղամարդիկ են համապատասխանում այդ չափորոշիչներին»,- ասել է սոցցանցի աստղը։ Դեյքմանսը հավաստիացնում է, որ «շատ լավ հասկանում է տղամարդկանցից», եւ իրեն պետք է, որպեսզի իր ասպետը «գրեթե կատարյալ» լինի։



© NEWS.am STYLE