Ալսուի նոր՝ «Дочь отца» երգի հոլովակը

16:33   13 հունվարի, 2014

Երգչուհի Ալսուն օրերս ներկայացրել է նոր՝ «Дочь отца» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ճանաչված արտիստուհին երգը նվիրել է հորը՝ գործարար Ռալիֆ Սաֆինին:

Հոլովակում երեկոյան շքեղ զգեստ հագած Ալսուն դաշնամուր է նվագում՝ երգի բառերի միջոցով սեր խոստովանելով հորը: Հոլովակում ընտանեկան արխիվից լուսանկարներ են ցուցադրվում: Հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել Ալսուի մանկական ձայնագրությունները, ինչպես նաեւ հատված նրա շքեղ հարսանիքից, որտեղ երգչուհին վալս է պարում Ռալիֆ Սաֆինի հետ:



© NEWS.am STYLE