Աննա Կուրնիկովան եւ Էնրիկե Իգլեսիասը կրկին միասին են

18:09   13 հունվարի, 2014

Չնայած համաշխարհային ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդում էին ճանաչված երգիչ Էնրիկե Իգլեսիասի եւ ռուսական թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի բաժանման մասին, զույգը կրկին միասին է:

Էնրիկեն եւ Աննան, ովքեր արդեն 12 տարի միասին են, Մայամիի ափին մոտորանավակով ռոմանտիկ զբոսանքի ժամանակ գրավել են պապարացիների ուշադրությունը: Daily Mail-ի փոխանցմամբ, 28-ամյա երգիչը կարմիր վերնաշապիկով եւ մարմնագույն կիսատաբատով է եղել եւ ղեկավարել է նավը:

32-ամյա Աննան, վարսերն արհեստական երիցուկներով զարդարված, վայելել է արեւի ջերմությունը:

Դատելով լուսանկարներից՝ սիրահարները հիանալի ժամանակ են անցկացրել եւ վայելել միմյանց ընկերակցությունը:

Ի դեպ, 2013 թվականի վերջին Էնրիկեն ու Աննան Մայամիում 26 միլիոն արժողությամբ շքեղ տուն են գնել:

Լուսանկարները` Splash News-ի



© NEWS.am STYLE