16:01 30 հունիսի, 2024
Վարդավառը հայկական ազգային ամենազվարճալի տոներից մեկն է։ Օդերևութաբանների կանխատեսումն այս օրվա համար հստակ է՝ անձրև կտեղա, եթե անգամ երկնքն ամպամած չլինի։ Style.News.am-ի խմբագրությունը Վարդավառին ընդառաջ կազմել է օգտակար ապրանքների ցանկ։
Այս տարի Վարդավառը տեղի կունենա հուլիսի 7-ին։ Ավանդաբար մեծ տոնակատարություններ են նախատեսվում ինչպես մեծ քաղաքներում, այնպես էլ փոքր համայնքներում։ Որպեսզի ինչպես հարկն է պատրաստվեք տոնին և լիակատար ուրախանաք, կիսում ենք որոշ գաղափարներով, որոնք կարող եք գտնել Ozon-ում:
- Ջրակայուն կոսմետիկա՝ թարթիչների սևաներկ, շրթներկ, աչքի մատիտ, դիմափոշի և այն։ Ո՞վ ասաց, որ չես կարող գեղեցիկ տեսք ունենալ ջրառատ Վարդավառի ժամանակ։ Կարևոր է, որ դիմահարդարումը չփչանա, իսկ դրա մասին վաղուց հոգացել են ժամանակակից արտադրողները։
- Ջրային ատրճանակն ուղղակի անփոխարինելի իր է Վարդավառի համար։ Խաղալիքներն այլևս առաջվանը չեն։ Այժմ վաճառվում է, օրինակ, լեգենդար Glock-ը մեծացված ջրի սեղմակով կամ նույնիսկ բլաստերով: Գերազանց գնի և ջրի շիթերի հեռահարության համադրությունն իդեալական ընտրություն է բացօթյա զվարճանքի համար:
- Ջրային ռումբեր, որոնք արագ և հեշտությամբ լցվում են ջրով: Կարող եք մարտեր կազմակերպել քաղաքի փողոցներում՝ գնդակներ նետել պատին կամ միմյանց վրա՝ մրցել և հասկանալ ով է ավելի դիպուկ նետում, կամ նույնիսկ օգտագործել ռումբերը լոգարանը լցնելու համար։
- Ծալվող սիլիկոնե դույլ։ Վարդավառին կարելի է ջուր հավաքել ոչ միայն տանը, այլև շատրվաններից, պուլպուլակներից և նույնիսկ սրճարաններից։ Ի՞նչ է պետք դրա համար։ Ճի՜շտ է, միայն հարմար դույլը կօգնի անսպասելի պահին առանց ջրի չմնալ։

- Անջրանցիկ պատյան սմարթֆոնի համար։ Յուրաքանչյուր հաճելի պահ ուզում ես նկարել։ Վարդավառին ընդառաջ ավելի լավ է հեռախոսի պատյան գնել, որը կօգնի ոչ միայն պաշտպանել սմարթֆոնը, այլև վառ պահերը ֆիքսել նույնիսկ ջրի շիթերի ներքո։
- Անջրանցիկ պայուսակ. հեռախոսները, բանալիները, փողն ու փաստաթղթերն ավելի լավ է պահել չոր վայրում։ Դիտարկե՞լ եք հատուկ պատյանը կամ նույնիսկ անջրանցիկ ձեռքի պայուսակը։
- Փչովի շրջանակներ, ներքնակներ և խաղալիքներ։ Գերազանց ընտրություն է, եթե ապրում եք սեփական տանը և բակում լողավազան ունեք։ Վարդավառը հիանալի առիթ է ընկերների համար խնջույք կազմակերպելու, իսկ կրեատիվ փչովի աքսեսուարները կօգնեն էլ ավելի զվարճալի դարձնել երեկոն։
- Լողացող լամպերը կօգնեն առանձնահատուկ մթնոլորտ ստեղծել լողավազանի երեկույթի համար, իսկ տոնից հետո դրանք կարող եք թողնել որպես լանդշաֆտային զարդարանք։
- Փոքրիկ լողավազանը հիանալի լուծում է, եթե լողավազան չունեք: Նման լողավազանները լինում են տարբեր չափերի և տեսքի: Այն կարող եք օգտագործել բակում՝ ջրի շուրջ խնջույք կազմակերպելու համար։
- Հագուստ և կոշիկ. Վարդավառին ավելի լավ այնպես հագնվել, որ պատահական անցորդի կողմից գլխիդ լցրած մի դույլ ջուր չփչացնի տրամադրությունդ։ Հարկավոր է խուսափել սպիտակ հագուստից, ընտրել հարմարավետ կոշիկներ և չմոռանալ սրբիչի մասին։

Ozon-ում կարող եք գտնել շատ ավելին: Ընդամենը մի քանի հպումով կարող եք համեմատել ապրանքները, կարդալ իրական հաճախորդների կարծիքները և ընտրել իդեալական տարբերակը՝ հաշվի առնելով ապրանքի գներն ու առաքման ժամկետները: Կայքում մշտապես թարմացվում են թեմատիկ հավաքածուներն ու ակցիաները: Օրինակ, «Ամառային զեղչը» սկսվել է մայիսի 15-ից։ Շարունակվում է նաև ապրանքների լիկվիդացիան։ Կան նաև հատուկ բաժիններ, որտեղ տեսանելի են Հայաստանից առաքվող և մարքեթփլեյսից հաճախ գնվող ապրանքները։ Այցելե՛ք Ozon, դարձրե՛ք տոնն ավելի պայծառ: