21:07 13 հունվարի, 2014Կոլումբիական եւ բարբադոսյան երգչուհիներ Շակիրան եւ Ռիհանան հունվարի 13-ին ներկայացրել են Can't Remember To Forget You երգը:
Աստղերը զուգերգ են ձայնագրել, որը շուտով ներկայացնելու են երկրպագուների դատին: Երգը ներառվելու է Շակիրայի նոր ալբոմում: Ի դեպ, երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2010 թվականին: Շակիրայի խոսքով, հիացած է Ռիհանայի հետ համատեղ աշխատանքից:
Հետաքրքիր է, արդյո՞ք երգչուհիները կկարողանան առաջին հորիզոնականներից դուրս մղել Բեյոնսեին, ում նոր ալբոմը գլխավորում է աշխարհի գրեթե բոլոր վարկանիշները: