Audemars Piguet-ն իր շքեղ ժամացույցների ցանկը երեք նոր մոդելով է համալրել

19:18   3 հուլիսի, 2024

Audemars Piguet-ն իր շքեղ ժամացույցների ցանկը համալրել է երեք նոր Royal Oak Double Balance Wheel Openworked մոդելներով:

Նոր 41 մմ-անոց տրամագծով ժամացույցը հասանելի է երեք տարբեր նյութերով՝ սև կերամիկայով, չժանգոտվող պողպատով և 18 k դեղին ոսկով, որոնցից յուրաքանչյուրը համալրված է ներկառուցված համապատասխան ապարանջանով:

 ч.jpg (51 KB)

Ժամացույցի պատյանը ցուցադրում է նրբագեղ և հմտորեն  պատրաստված 3133 հիմնակմախքը (որի մեխանիզմի շարժվող մասերը տեսանելի են հավաքման կամ հետևի կափարիչի հատուկ պատուհանի միջոցով), որի շարժումով գործարկվող մեխանզիմն անխափան գործում է 45 ժամ շարունակ:

 ч1.jpg (37 KB)

101 հազար 100 դոլար արժողությամբ սև կերամիկական տարբերակը թողարկվել է 150 նմուշօրինակով: ժամացույցի ցուցատախտակի պտտվող ներքին օղակը, թափանցիկ մեխանիզմը և ցուցատախտակի արտաքին պտուտակները պատրաստված են վարդագույն ոսկուց, ինչպես չժանգոտվող պողպատից տարբերակը, որը վաճառվում է 76 հազար 400 դոլարով:

 ч2.jpg (31 KB)

Ինչ վերաբերում է 18-կարատանոց դեղին ոսկուց պատրաստված մոդելին, այն արժե 101 հազար 100 դոլար:

 



© NEWS.am STYLE