Իրինա Շեյքն արտասվել է, երբ Ռոնալդուին «Ոսկե գնդակ» են շնորհել

11:45   14 հունվարի, 2014

Մադրիդյան «Ռեալ»-ի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուն հունվարի 13-ին ճանաչվել է 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտարարվել է Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

 

Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է «Ոսկե գնդակ» ստանում: 28-ամյա Քրիշտիանուն կրկնել է 2008 թվականի ձեռքբերումը: Այդ տարի Ռոնալդուն հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Պատվավոր մրցանակը ստանալիս ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները: Դահլիճում է եղել նաեւ Քրիշտիանուի ընկերուհին՝ սուպերմոդել Իրինա Շեյքը: Ռուսաստանի ամենասեքսուալ կինն արտասվել է, երբ իր սիրելին մրցանակ է ստացել:

«Ոսկե գնդակ»-ի համար պայքարում Ռոնալդուն շրջանցել է Մյունխենի «Բավարիա»-ի եւ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին, ինչպես նաեւ կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին, ով այս պարգեւին արժանացել է նախորդ 4 տարիներին:



© NEWS.am STYLE