Բրեդ Փիտը Մեծ Բրիտանիայում Գրան պրիի է եկել Ինես դը Ռամոնի ձեռքը բռնած

14:20   8 հուլիսի, 2024

Բրեդ Փիտը եւ նրա ընկերուհին՝ Ինես դը Ռամոնը, Մեծ Բրիտանիայի Գրան պրի 2024-ին եկել էին միմյանց ձեռք բռնած։

«Ֆորմուլա-1»-ի անձրեւոտ մրցավազքի լուսանկարներում երեւում է, թե ինչպես է դերասանը սիրեցյալին անցկացնում ամբոխի միջով Նորթհեմթոնշիրում, Սիլվերսթոուն խճուղում։

60-ամյա Բրեդ Փիտը հագել է բաց-դեղին բաճկոն եւ համապատասպան տաբատ եւ սպիտակ մարզաշապիկ։ 34-ամյա դը Ռամոնը նախընտրել է կարճ նուրբ-երկնագույն զգեստ՝ ոսկե մանյակով եւ սեւ ակնոցներով։

Զույգի հազվադեպ հանրային հայտնվելը մրցավազքում տեղի է ունեցել այն բանից երկու օր հետո, երբ «Ֆորմուլա-1-ը» եւ Apple Original Films-ը հայտնել են Փիտի ապագա ֆիլմի անվանումը՝ «Ֆորմուլա-1»։

Սպորտային դրամայում դերասանը կատարում է Սոնի Հեյսի դերը՝ հորինված կերպար, որը ստիպված է հեռանալ սպորտից այն բանից հետո, երբ 1990-ականներին լուրջ վթարի է ենթարկվում։

Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2025թ. հունիսի 27-ին։



© NEWS.am STYLE