Բարձր կարգի էսկորտը նշել է հինգ հիմնական պատճառը, թե ինչու են ամուսինները դավաճանում իրենց կանանց

23:15   8 հուլիսի, 2024

Քվինսլենդից բարձրակարգ էսկորտը պատմել է հինգ հիմնական պատճառների մասին, թե ինչու են ամուսնացած տղամարդիկ իր հետ սեքսով զբաղվելու համար ժամում 1500 դոլար վճարում:

Gold Coast-ի սեքս-աշխատող և մեծահասակների համար ֆիլմերի աստղ Բոնի Բլուն ասում է, որ ինքը երբեք չի դատում ամուսնացած տղամարդկանց իր ծառայությունները փնտրելու համար, այլ մեղադրում է նրանց կանանց «չափազանց շատ նվնվելու» և այն բանի համար, որ նրանք «չգիտեն, թե ինչպես գոհացնել իրենց ամուսիններին»:

Նա պնդում է, որ իր միջին եկամուտը կազմում է օրական 20,000 դոլար, իսկ պիկ ժամանակահատվածներում այն հասնում է օրական 50,000 դոլարի։ Նա ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 2 միլիոն դոլար:

Նրա հաճախորդները մասնագիտությունների, ազգությունների և տարիքի շատ բազմազան են. ոմանք ընդամենը 18 տարեկան են, իսկ մյուսները՝ 65-ից բարձր: Ավելին, նրա հաճախորդների առնվազն յուրաքանչյուր երրորդն ամուսնացած տղամարդ է:

«Ես աշխատում եմ որպես էսկորտ մոտ մեկ տարի և իսկապես վայելում եմ ազատությունը, ճկունությունը և փողը», - ասել է Բոնին news.com.au-ին:

Նա նշել է հինգ ամենատարածված պատճառները, թե ինչու են ամուսնացած տղամարդիկ վճարում իրեն սեքսի համար, ներառյալ այն, որ նա «ավելի տաքարյուն է, քան իրենց կանայք»:

«Առաջին հիմնական պատճառն այն է, որ նրանց կանայք չեն ուրախացնում իրենց ամուսիններին այնքան, որքան ցանկանում են», - բացատրեց նա:

«Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ նրանք պարզապես ուզում են կտրվել առօրյա սթրեսներից: Երրորդ, նրանք կարող են պարզապես հոգնել նույն մարդու հետ քնելուց և մի փոքր բազմազանություն ցանկանան: Չորրորդ պատճառն այն է, որ պոռնոաստղի հետ սեքսը շատերի համար ֆանտազիա է, ուստի ինձ հետ սեքսը կարող է իրականացնել այդ երազանքը: Եվ վերջին պատճառն այն է, որ ես ավելի սեքսուալ եմ, քան նրանց կանայք։ Դա այնքան պարզ է»:



© NEWS.am STYLE