Պորտի պիրսինգը նորից թրենդում է

21:28   9 հուլիսի, 2024

Պորտի պիրսինգը, որը նորաձեւ էր 1990-ականների վերջին-2000-ականների սկզբին, նորից թրենդում է։ Z սերնդի հանրահայտ մարդկանց, այդ թվում Բիլի Այլիշի, Doja Cat-ի, Ice Spice-ի, Էդիսոն Ռեյի, Թայլի եւ այլոց մոտ նկատվել է պորտի պիրսինգ։ Միլենիալների ֆավորիտներ Ջուլիա Ֆոքսը եւ Վանեսա Հաջենսը նույնպես նախընտրում են այդ թրենդը, գրել է NYP-ը։

«Մաքուր աղջկա» էսթետիկան մնացել է հետեւում, եւ նրան փոխարինելու է եկել նրա գլամուրային ազգականուհին 2000-ականների սկզբի գրանժ ոճով՝ ինդի-թափթվածության, ցածր նստվածքով ջինսերի եւ մերկ որովայնների վերածնունդ։ Սա մեծ մասամբ  XCX  Չառլիի վերջին «ՏՏ-աղջկա» արժանիքն է։

Չառլիի նոր ալբոմով ոգեշնչված՝ Z սերունդը հետեւում է «թրեշ» մոդային՝ հանուն «հայրական ամռան», որը, ինչպես հայտնել է հիթմեյքերը վիրուսային տեսանյութում, «ծխախոտի տուփն է, Bic կրակվառիչը եւ կապերով տոպն առանց կրծկալի»։

Թեեւ պիրսինգը հիմա նորաձեւ է եւ շատ լավ տեսք ունի, կարեւոր է հասկանալ, որ դրա համար խնամք է պահանջվում եւ ապաքինման երկար գործընթաց, եւ դա կարող է ցավոտ լինել։

«Ես կասեի, որ [ցավի մակարդակը] կազմում է 4-5 բալ [10-ից]՝ հենվելով հաճախորդներիս արձագանքների վրա։ Ես այն կգնահատեի 4 կամ դրան մոտ»,- ասել է պիրսինգի մասնագետ Բերդի Քրիստինա Աութլենդը Fiat Lux и Rose Gold-ում (Սան Ֆրանցիսկո)։

Պորտի պիրսինգի ապաքինման ժամանակը 6-8 ամիս է, իսկ լիակատար աապքինումը տեղի է ունենում մեկ տարի հետո։ Սակայն ժամկետները կախված են ամենօրյա կենսակերպից եւ այն բանից, թե ինչպես եք հոգում դրա մասին։



© NEWS.am STYLE