Քիմ Քարդաշյանին վիրավորելու համար Քանիե Ուեսթը 18-ամյա երիտասարդի է ծեծել

11:01   14 հունվարի, 2014

Քիմ Քարդաշյանի ապագա ամուսնուն՝ ամերիկյան ռեփեր Քանիե Ուեսթին, 18-ամյա երիտասարդի վրա հարձակվելու պատճառով ոստիկանությունը ձերբակալել է:

Ըստ Hollywood Life-ի, պապարացիներով շրջապատված Քիմն ուղեւորվելիս է եղել Բեւեռլի Հիլզի բժշկական հաստատություն, երբ անծանոթ երիտասարդը դիմել է մամուլի ներկայացուցիչներին՝ պահանջելով ճանապարհ տալ Քիմին: Տղամարդը պապարացիներին անվանել է «կեղտոտ նեգրեր», ինչին ի պատասխան Քիմը նկատողություն է արել:

Երիտասարդը սկսել է վիրավորել Քիմին՝ հայտարարելով, որ ցանկանում էր օգնել նրան: Դրան հաջորդել են անպարկեշտ արտահայտությունները, որտեղ հատուկ տեղ է հատկացվել Քիմին՝ որպես «նեգրերի» սիրահարի: Աղմուկի պատճառով մոտեցած Քանիեն, դեռեւս չհաստատված տվյալներով, հարվածել է երիտասարդին, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Քանիեն առայժմ կարճ մեկնաբանություն է տվել՝ հայտարարելով. «Սա հերթական սովորական օրն է, երբ ես, ինչպես միշտ, պաշտպանում եմ իմ ըներուհուն»:



© NEWS.am STYLE