22:12 9 հուլիսի, 202422-ամյա մոդել եւ ինֆլյուենսեր Միքայելա Լաֆուենտեն հայտնել է, որ Քանիե Ուեսթը իրեն «անտեղի» հաղորդագրություններ է ուղարկել ինսթագրամում՝ նրան հրավիրելով «միասին ժամանակ անցկացնել» եւ լսել իր նոր ալբոմը։
Աղջկա խոսքով՝ այս տարվա մարտին Քանիեն իրեն հաղորդագրություններ է ուղարկել, թեեւ իրենք ծանոթ չէին եւ անձամբ չէին շփվել։ Սկզբում աղջիկը որոշել է, որ դա ֆեյք է։ «Հաղորդագրությունը բավական տարօրինակ էր, քանի որ ես երբեք մինչ այդ չեմ խոսել նրա հետ եւ անձամբ չեմ տեսել նրան»,- բացատրել է նա։
Հաղորդագրությունների փոխանակման սքրինշոթները, որոնք վերցվել են Միքայելայի ինսթագրամից, ցույց են տալիս հաղորդագրությունների շղթան, որը, ինչպես հավաստիացնում է աղջիկը, տեղի է ունեցել մարտին իր եւ Ուեսթի միջեւ, որն այդ ժամանակ վերադարձել էր Կալիֆոռնիա կնոջ՝ Բյանկայի հետ Եվրոպա կատարած ուղեւորությունից։
Միքայելան քննադատել է ռեփերին՝ հայտնելով, որ «տեղին չէ» իրեն հաղորդագրություններ ուղարկելը, մանավանդ հաշվի առնելով, որ նա կին ունի եւ «երկու անգամ մեծ է իրենից»։ «Ես չեմ կարծում, որ ընդունելի է գրել այլ կանանց, երբ ամուսնացած ես։ Դա անընդունելի է»»,- ասել է Միքայելան։